Վարկի պայմանները և անհրաժեշտ փաստաթղթերը

Ավտոմեքենա գրավադրելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

  • Գրավադրողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր)
  • Տրանսպորտային միջոցի սեփականության վկայական
  • Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր
  • Տեղեկանք տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր (վարկային մասնագետի պահանջի դեպքում)

Ոսկու և կենցաղային տեխնիկայի գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր

  • Գրավադրողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր)

Այլ Պայմաններ

  • 100 000 ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում մեկ ամսվա տոկոսը վճարվում է միանվագ:

Առավելություններ

  • Վարկերը տրամադրվում են առանց եկամուտների մասին տեղեկանքի ներկայացման:
  • Չկան տուգանքներ ուշացումների համար:
  • Վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
  • Վարկավորումը կատարվում է տեղում
  • Չկան թաքցված միջնորդավճարներ

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պարագայում «ԱՄՈՒՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ գրավատան և Ձեր միջև ծագած վեճը լուծվում է Հաշտարարի կողմից՝ համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի։ Տվյալ կազմակերպության՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի մատուցած ծառայություններն անվճար են։ Անհամաձայնության կամ բողոքի դեպքում Դուք ի սկզբանե պետք է դիմեք «ԱՄՈՒՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ գրավատանը։ Գրավատունը պարտավոր է պատասխանել Ձեր բողոքին 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն բանից հետո, երբ ստանաք «ԱՄՈՒՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պատասխանը, կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի օգնությանը։