Հաճախ տրվող հարցեր
Ո՞վ կարող է դիմել գրավադրմամբ վարկավորվելու համար
Capital Credit Center-ում գույքի գրավադրմամբ վարկավորման հնարավորությունից կարող են օգտվել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձիք։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավտովարկ ստանալու համար։
Ավտովարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են․
- գրավադրվող տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ,
- Հանրային Ծառայությունների Համարանիշ/սոցիալական քարտ
- տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայագիրը,
- տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը։
Որքա՞ն է վարկի տրամադրման Ժամկետը։
Գրավատունը տրամադրում է կարճաժամկետ սպառողական վարկեր առավելագույնը 180 օր ժամկետով։
Ինչպե՞ս են որոշվում տրամադրվող գումարի չափը և տոկոսադրույքը:
Գրավադրվող գույքի տոկոսադրույքի չափը կախված է գույքի տեսակից, իսկ տրամադրվող գումարի չափը՝ գույքի գնահատված արժեքից։
Ու՞մ մոտ է մնում գրավի առարկան։
Մինչև վարկային պարտավորությունների ամբողջական մարումը գրավի առարկան մնում է գրավատան հսկողության ներքո՝ համաձայն ՀՀ Քաղ. Օրենսգրքի 255 հոդվածի 3 կետի։
Որտե՞ղ է պահպանվում գրավադրված գույքը։
Գրավադրված գույքը պահպանվում է անվտանգության համակարգով ապահովված փակ տարածքում և չի շահագործվում։
Արդյո՞ք անհրաժեշտ է եկամուտը հաստատող փաստաթուղթ գրավադրման ժամանակ։
Կապիտալ Կրեդիտ Կենտրոնը վարկը տրամադրում է առանց եկամուտը հաստատող փաստաթղթի։
Ինչպե՞ս է ազդում բացասական վարկային պատմությունը նոր վարկ ստանալու դեպքում։
Capital Credit Center-ը չի դիտարկում գրավատուի վարկային պատմությունը։
Կարող եմ արդյո՞ք ժամկետից շուտ մարել վարկը։
Այո։ Վարկի ամբողջական վաղաժամկետ մարում կարող եք կատարել պայմանագրում նշված ժամկետից շուտ, առանց որևէ տույժի և տուգանքի։ Ընդ որում, տոկոսավճար գանձվում է միայն վարկի տրամադրման օրվանից մինչև վարկի ամբողջական մարման օրը ընկած ժամանկահատվածի համար։